Խարդախության նշաններ
Շուկայականից շատ ցածր գին, «որոշեք հիմա» ճնշում, այլ մեսենջեր անցնելու խնդրանք կամ անծանոթի քարտին փոխանցում կատարելու պահանջ։
Զգույշ եղեք, եթե․
- գինը շատ ավելի ցածր է, քան մոտակա նմանատիպ տներինը (համեմատեք Գներ բաժնի հետ),
- ձեզ շտապեցնում են․ «ցանկացողները շատ են, վճարեք այսօր»,
- վաճառողը չի կարող ցույց տալ տունը կամ փաստաթղթերը,
- ձեզ անմիջապես խնդրում են անցնել այլ մեսենջեր կամ բացել հղում՝ «ամրագրումը հաստատելու» կամ «վճարումը ստանալու» համար,
- ձեզանից խնդրում են քարտի համարը, SMS-ով եկած կոդը կամ realest.am-ի գաղտնաբառը։
Կասկածի դեպքում կանգ առեք և բողոքեք հայտարարության մասին։